Հայերեն   English   Русский  

Պուտինը ստորագրել է ՓՄՀՀՊ դադարեցման մասին օրենք


  
դիտումներ: 675

Վլադիմիր Պուտինը ստորագրել է Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի (ՓՄՀՀՊ) դադարեցման մասին դաշնային օրենք, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում։

Միջին (հազարից 5,5 հազար կիլոմետր) եւ փոքր (500-ից հազար կիլոմետր) հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը համաձայնագիր է ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, որը ստորագրվել է 1987 թվականին։

Կողմերը պարտավորվել են վերացնել նշված հեռահարությամբ ցամաքային բազավորման բալիստիկ եւ թեւավոր հրթիռների բոլոր համալիրները, ինչպես նաեւ չարտադրել, չփորձարկել եւ չտեղակայել դրանք ապագայում։

2018 թվականի հոկտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալիս ՓՄՀՀՊ-ից՝ դա բացատրելով նրանով, որ Մոսկվան չի պահպանում իր պարտավորությունները։ Ընդ որում՝ ապացույցներ, որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը, ամերիկյան կողմը այդպես էլ չի ներկայացրել։

Ավելի ուշ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվային երկու ամիս տվեց, որպեսզի «վերադառնա համաձայնագրի պայմանների կատարմանը»։ Մասնավորապես, ԱՄՆ-ը պնդում էր, որպեսզի Ռուսաստանը հրաժարվի 9М729 (SSC-8) հրթիռից, որի հեռահարությունը, ինչպես պնդում էին Վաշինգտոնում, խախտում է ՓՄՀՀՊ դրույթները։

Մոսկվայում այդ մեղադրանքներն անվանել են մերկապարանոց՝ ընդծելով, որ հրթիռը չի ստեղծվել եւ չի օգտագործվել սահմանված սահմանափակումը գերազանցող հեռահարության համար։

Փետրվարին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է պարտավորությունների կատարումը պայմանագրի գծով՝ ի պատասխան Միացյալ Նահանգների համանման գործողությունների։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: