Պուտինը` 2024թ. հետո իր ծրագրերի մասին
Հարցազրույցի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Դեռ վաղ է այդ մասին խոսել: Առջևում լարված աշխատանքի հինգ տարի է սպասվում: Եվ նման արագ դինամիկայի դեպքում, որին մենք այժմ ականատես ենք աշխարհում, դժվար է կանխատեսումներ անել», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Ընդ որում` Պուտինն ընդգծել է, որ ներկայումս իր պաշտոնում «անելիքներ ունի»:
Նա նաև նշել է, որ երկրի զարգացման համար ոչ բոլոր ծրագրերն են անմիջականորեն իրականացվում, սակայն դա պայմանավորված է նախաձեռնած առաջադրանքների մասշտաբով:
«Անկանխատեսելի խոչընդոտներ և դժվարություններ են առաջանում: Սակայն դա բոլոր երկրների համար ընդհանուր խնդիր է: Եվ դա հասկանալի է` այսօր մեր բոլորի առաջ շատ լայնածավալ խնդիրներ են առկա, այդ թվում Ռուսաստանի», - ասել է ՌԴ նախագահը:
Ավելի վաղ Financial Times- ին տված հարցազրույցում Պուտինը հայտարարել էր, որ 2000 թ. ի վեր մտածում է իրավահաջորդի մասին:
Նրա խոսքերով` ժամանակի ընթացքում երկրում տիրող իրավիճակը և հավանական թեկնածուների պահանջները փոխվում են, բայց վերջիվերջո, որոշումը կայացնողը ռուս ժողովուրդն է: