Հայերեն   English   Русский  

Պուտինը Կիևի հետ երկխոսության համար պայման է առաջադրել


  
դիտումներ: 771

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ կլինի բարելավել հարաբերությունները և Կիևի հետ կառուցողական երկխոսություն սկսել այն բանից հետո, երբ երկրի նոր ղեկավար Վլադիմիր Զելենսկին կատարի իր նախընտրական խոստումները: Գրում է Russian.rt.com-ը:

«Այո, դա հնարավոր է, եթե Զելենսկին սկսի իր ընտրական խոստումներն իրագործել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Corriere della Sera թերթին տված հարցազրույցից Պուտինի խոսքերը: Նման կերպ Պուտինը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք Դոնբասի հակամարտության կարգավորման համար հնարավոր է Կիևի և Մոսկվայի միջև հարաբերությունների ապասառեցում:

Մասնավորապես, Պուտինը հիշեցրել է Զելենսկու խոստումը` ուղղակի երկխոսություն սկսել Լուգանսկի և Դոնեցկի ինքնավար հանրապետությունների ներկայացուցիչների հետ և հրաժարվել «նրանց նկատմամբ անջատողականներ» հասկացությունից:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ուկրաինացիները Դոնբասում խաղաղության հաստատման հարցում Զելենսկուց հստակ քայլեր են ակնկալում:

«Կիևի իշխանությունները պետք է ի վերջո հասկանան, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ընդհանուր շահերից չի բխում, ի տարբերություն վստահության և փոխըմբռնման հիման վրա պրագմատիկ համագործակցության զարգացման: Մենք պատրաստ ենք դրան», - ասել է Պուտինը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Պուտինի հետ առաջին հանդիպմանը կքննարկի Դոնբասը և Ղրիմը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: