Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիան հաստատել է Նազարբաևի թոռան ինքնասպանության փորձը


  
դիտումներ: 786

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռն, իսկապես, փորձել է ինքնասպանություն գործել Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտնում է РБК-ն` հղում անելով Լոնդոնի ոստիկանության հայտարարությանը: Գրում է Russian.rt.com-ը:

Երիտասարդը մեղադրվում է ոստիկանության աշխատակցին մարմնական վնաս հքասցնելու մեջ, իսկ գործը քննելու է Լոնդոնի Սաուտուարկ շրջանի թագավորական դատարանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Այսուլթանը կծել է ոստիկանության աշխատակից Ռոսս Սեմբրուկին, որը փորձել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը:

Այսուլթանը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստեր` Դարիգայի ավագ որդին է: Նազարբաևի դուստրն այժմ ղեկավարում է հանրապետության Սենատը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: