Հայերեն   English   Русский  

Քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի


  
դիտումներ: 285

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ:

Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի:

Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին:

Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ կապված հարցեր:

Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգերին»,-գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը պաշտոնական այցով այժմ գտնվում է Վիետնամում, որտեղից պետք է մեկնի Սինգապուր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: