Սուդանի ռազմական խորհուրդը և ընդդիմությունը համաձայնել են իշխանության համատեղ մարմին ստեղծել
դիտումներ: 742
Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, քաղաքական ճգնաժամի հաղթահարման և ինքնիշխան խորհրդի կազմի շուրջ կողմերի բանակցությունները երկու օր են շարունակվել:
Բացի այդ, Լաբբադը հայտարարել է, որ ռազմական խորհուրդը և ընդդիմությունը համաձայնվել են քաղաքացիական կառավարություն ստեղծել:
Հունիսի 3-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում զինվորականները սկսեցին ցրել ընդդիմության վրանային ճամբարը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ ցուցարարների ցրման արդյունքում գրեթե 100 մարդ է մահացել:
Սուդանի ռազմական խորհուրդը հայտարարեց հեղաշրջման մի քանի փորձի մասին: