Իմ ու իմ նման շատերի ընկալման մեջ հիմնական տպավորվածն այն է, որ այդ առանցքային փաստաթուղթը ԿԵՂԾԻՔՈՎ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ
Անկեղծ չենք...Արմեն Հակոբյան,ՖԲ գրառում
Ավելին, Վլադիմիր Նազարյանի հեղինակած Սահմանադրության տարբերակներից յուրաքանչյուրն էլ իր գաղափարաբանության մեջ լավն էր:
ԲԱՅՑ բովանդակության հարցը չէ՛:
Հուլիսի 5-ը ինձ համար տոն չէ, որովհետև Հանրաքվեն, որի արդյունքներով 1995-ին իբրև թե ընդունվել էր Սահմանադրությունը, ԿԵՂԾՎԵԼ Է: Համոզվել ցանկացողները կարող են «վեթթինգել» Գագիկ Ջհանգիրյանին, որ եթե չեմ սխալվում այն ժամանակվա ԿԸՀ նախագահի տեղակալն էր, թե արդարադատության մինիստրության պաշտոնյա, բայց էդ հանրաքվեի ընտրաբանական ձևակերպման գործում «առաջին ջութակն» էր: Չնայած, սա անձնավորության հարց չէ: Իմ ու իմ նման շատերի ընկալման մեջ հիմնական տպավորվածն այն է, որ այդ առանցքային փաստաթուղթը ԿԵՂԾԻՔՈՎ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ: Ու մենք ինքնախորթացել ենք մեր Սահմանադրությունից:
Ինչպես, նկատեմ, հետագայում էլ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Հանրաքվեների արդյունքները (2005 և 2015 թվականների) հանրության մի զգալի մասի կողմից չեն ընդունվել, որպես արժանահավատ:
Այսինքն, ավելի ենք խորացրել խորթացումը, չնայած, կարծես առաջին ազգն ենք, որ նույնիսկ Պետականություն չունենալու պայմաններում... Սահմանադրություն ենք ունեցել:
Հենց այն՝ 1995-ի կեղծիքն ու ՀՀՇ-ի անունից շատերին որպես ընտրակաշառք բաժանված մի պարկ բրնձի իրողությունները չեն թողնում, որ Հուլիսի 5-ը ես տոն համարեմ:
Ու էսօր հնչող զանազան պաշտոնական ուղերձներից ուղղակի կաթկթում է էդ ցցուն արհեստականությունն ու ձևականությունը: Միշտ է կաթկթել: Հատկապես, երբ պետության ղեկավարներն են շնորհավորել ու շնորհավորում:
Աջութարս Սահմանադրության նորմերը բռնաբարած ունենալուց հետո ի՞նչն եք շնորհավորում:
Հա, ու մի բան էլ:
Բնութագրական է, որ ինքնիշանության կարևոր ու իրավական վկայություն Սահմանադրության օրով խոսվում է մի, անտերի անունն էլ չեմ ուզում տալ, վայրում ընդունված, մի երկու տարի առաջ ՀՀ կողմից ևս ստորագրված կոնվենցիայի վավերացման մասին, որի պահանջների ներդրումը ուղղակիորեն նշանակում է ոչ միայն ինքնիշխանության էական զիջում երրորդ կողմի, այլև ազգային ինքնության կարևոր բաղադրատարրեից կամովին հրաժարում՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի արհեստական փաթեթավորմամբ (կարծես մեր երկրի գրված ու նաև չգրված օրենքներով բռնությունն ու բռնաբարությունը օրինականացված էլ չէ, խրախուսելի էին, էլի, մինչև էսօր): Յանըմ քաղաքակիրթ ու սատանան գիտե, թե ինչ սեռի եվրոգենդերները գալու են, որ մեզ պես բռի վայրենի չոբաններից «մարդ սարքեն»: Էստեղ են ասել՝ ձյուն գա ախմախ գլխներիդ:
Արմեն Հակոբյան
Հայաստանի ներկայիս ՀանրաՊԵՏՈՒԹՅԱՆ հիմնադիր քաղաքացի, լրագրող, ազգությամբ և դավանանքով՝ Հայ