AFP լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոն հայտարարել է, որ ընդդիմությունը վերսկսում է բանակցությունները Վենեսուելայի իշխանությունների հետ: Գրում է Russian.rt.com-ը:
«Գուայդոն հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմությունը և կառավարությունը Բարբադոսում վերսկսում են բանակցությունները», - գրում է գործակալությունը:
Մայիսին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր Նորվեգիայում վենեսուելական ընդդիմության հետ երկրի իշխանությունների բանակցությունների մասին: