Ֆրանսիայում կայացած կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը մրցեց Հոլանդիայի ընտրանու հետ:
ԱՄՆ-ի կանանց հավաքականը կարողացավ հաղթանակի հասնել 2-0 հաշվով:
11-մետրանոցից հաշիվը բացեց Ռապինյոն, իսկ երկրորդ գոլը խփեց Լավելը: Ամերիկուհիների համար սա երրորդ անընդմեջ եզրափակիչն էր և երկրորդ անընդմեջ չեմպիոնությունը:
2015 թվականին նրանք հաղթել էին Ճապոնիային` 5-2 հաշվով: