«Անշուշտ, վրացիներն առաջադեմ ժողովուրդ են, բայց հազիվ թե նրանք այդքան հեռացել են իրենց կովկասյան արմատներից». Մարգարիտա Սիմոնյան
Նրա խոսքով` «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որի հետևում կանգնած է Միխեիլ Սաակաշվիլին «այնքան է ցածրացել, որ անհնար է ավելի ներքև իջնել»:
«Իր հաղորդումներից մեկի սկզբում հաղորդավարը երկար, կեղտոտ և փողոցային բառապաշարով վիրավորել է իմ երկրի նախագահին, ինչպես դա անում են առավել նողկալի ծայրահեղականները, որոնք կանգնած են Վրաստանում ամենադաժան հանցագործությունների հետևում։ Կարծում եմ` ոչ միայն «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որը հուլիսի 18–ին պետք է վերադարձվեր իր օրինական տիրոջը, պետք է ներողություն խնդրի։ Մեր նախագահի հանդեպ նման պահվածքի համար, անշուշտ, պետք է ներողություն խնդրի Վրաստանի ղեկավարությունը», – գրել է Կանդելակին։
Նրա խոսքով` հազիվ թե Պուտինին պետք են այդ ներողությունները, բայց դա երկրի «դեմքը փրկելու» միակ միջոցն է։
«Ես 10 տարի ասում եմ` Միխեիլ Սաակաշվիլին հանցագործ է և սրիկա։ Նրա տեղը քաղաքակիրթ հասարակության մեջ չէ, այլ բանտում։ Նրա նման մարդիկ ամենաարյունալի կոտորածների պատճառ են դառնում, նրանք իրենցից հետո ավերակներ են թողնում։ Մաղթում եմ, որ նա այրվի դժոխքի կրակներում և դա վստահաբար ասում եմ վրաց ժողովրդի անունից», – ընդգծել է Կանդելակին։
Տեղի ունեցածի մասին արտահայտվել է նաև «Ռոսիա սեգոդնյա», RT և Sputnik ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Նրա խոսքով` եթե «հաղորդավարը սահմանափակվեր հայհոյանքներով, նման արձագանք չէր լինի, առաջին հերթին, հենց Վրաստանում»։
«Խնդիրը ծնողների գերեզմանի, մոր մասին ասվածն է։ Կովկասցու համար դա անհանդուրժելի վիրավորանք է, իսկական հանցագործություն, որը ամոթալի է ոչ թե վիրավորվողի, այլ այն մարդու համար, ով նվաստացել է` ասելով նման բան։ Տղամարդը նման խոսքերից հետո դադարում է տղամարդ լինել։ Եվ ընդհանրապես մարդ», – նշել է Սիմոնյանը։
Նրա խոսքով` իրենց ադլերյան գյուղում, օրինակ, նման նողկալի արարքի համար նրան ոչ մեկ իր տուն չէր թողնի, նրանց տուն հարս չէին տա, իսկ այդ ընտանիքի տղամարդկանց հետ ոչ մեկ գործ չէր բռնի։
«Անշուշտ, վրացիներն առաջադեմ ժողովուրդ են, բայց հազիվ թե նրանք այդքան հեռացել են իրենց կովկասյան արմատներից», – նշել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ամենահայտնի հաղորդավարներից մեկը` Գեորգի Գաբունիան, ծրագիրը սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայհոյանքներով։ Մեկուկես րոպեի ընթացքում Գաբունիան, մեղմ ասած, անպարկեշտ բառերով է խոսել ՌԴ նախագահի մասին, իսկ եթե առանց երկիմաստությունների ասենք, ապա նա յոթհարկանի հայհոյանքներ է հնչեցրել մաքրագույն ռուսերենով։
Հաղորդավարը չի խորշել նողկալի բառեր ասել Պուտինի ծնողների հասցեին` ընդգծելով, որ նրանք արդեն ողջ չեն։ Եվ այդ հանգամանքը հատուկ հաճույք է պատճառել հաղորդավարին։
Չնայած Ռուսաստանի և Վրաստանի չափազանց բարդ հարաբերություններին` հաղորդավարի պահվածքն անթույլատրելի են համարել թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը։ Հեռուստաալիքի շենքի մոտ զանգվածային ցույց է կազմակերպվել։
Սկանդալային եթերից հետո մեկ ժամվա ընթացքում հեռուստաընկերության շենքի մոտ հավաքել են հիմնականում նախկին իշխող Միասնական ազգային շարժում կուսակցության հակառակորդները, որոնք պնդում են, թե «Ռուսթավի 2»–ն անմիջականորեն կապված է այդ կուսակցության հետ։
Ոմանք ակցիային մասնակցել են ավելներով, որոնք մի քանի տարի առաջ դարձել էին «բանտային սկանդալի»` բանտերում և գաղութներում բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի խորհրդանիշ։ «Բանտային սկանդալն» այն գործոններից մեկն էր, որը 2012 թ–ի ընտրության ժամանակ հանգեցրեց Սաակաշվիլու «Ազգային միասնական շարժում» կուսակցության պարտության։
Ռուսթավիի մոտ ակցիայի ընթացքում իշխանությանը ներկայացվել են ամենատարբեր պահանջներ` հետաքննություն սկսելուց ու մեղավորներին պատժելուց մինչև հեռուստաալիքի փակում:
Վրաստանում հատուկ վերաբերմունք կա ծնողների, հատկապես կյանքից հեռացած մարդկանց նկատմամբ, նրանց հիշողությունը չի կարելի անարգել։ Ռուսթավի 2–ի հաղորդավարը ոտնահարել է դա։ Նա ոչ միայն վիրավորել է Ռուսաստանի նախագահին, այլ չափազանց դաժան ու կեղտոտ լուտանքներ է ասել Վլադիմիր Պուտինի ծնողների հասցեին` միաժամանակ նշելով, որ նրանք մահացած են։
«Ռուսթավի 2»–ը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից լրագրող Գեորգի Գաբունիայի խոսքերի համար։ Ընկերության հայտարարությունում նշվում է, որ լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է հետևի ալիքի խմբագրական քաղաքականությանը և էթիկայի համապատասխան պահանջներին բարձր վարկանիշային եթերի համար։