Ռուսական Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներն արդեն Թուրքիայում են
դիտումներ: 369
Նշենք, որ Ka-32 ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել էր 2018-ին:
Պայմանագրով նախատեսված կարգի համաձայն՝ Ka-32A11BC ուղղաթիռներն այժմ արդեն Թուրքիայում են:
Բոգինսկին հայտնել է, որ քննարկումներ են ընթանում նոր մատակարարումներ իրականացնելու շուրջ:
Հիշեցնենք, որ Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներից մեկը Թուրքիային մատակարարվել էր այս տարվա փետրվարին: Այս ուղղաթիռներն օգտագործվում են նաև Կանադայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում և Ինդոնեզիայում: