РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վրաստանի դեմ պատժամիջոցներ չի ցանկանում: Գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ պատժամիջոցներ չէր սահմանի:
«Ես նման քայլի չէի դիմի հենց վրաց ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքի պատճառով», - հայտարարել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդուման կառավարությանն առաջարկել է հատուկ տնտեսական միջոցներ կիրառել Վրաստանի դեմ: