Հայերեն   English   Русский  

Վորոնեժի միջազգային օդանավակայանի աշխատակիցները այրել են Հայաստանից տարված ծաղիկները


  
դիտումներ: 702

«Ռոսսելխոզնադզորի» Վորոնեժի և Լիպեցկի մարզերի վարչության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ

Վորոնեժի միջազգային օդանավակայանում կանխել են ՌԴ ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրման փորձը, քանի որ դրանց անվտանգությունը հաստատող անհրաժեշտ ֆիտոսանիտարական փաստաթղթեր չեն եղել:

Գերատեսչության տեղեկություններով՝ Հայաստանից ժամանած ուղեւորներից մեկի ձեռքի եւ հանձնած ուղեբեռում գտել են ծաղիկների խմբաքանակ: Պարզվել է, որ 3560 բույսի մի մասի՝ 500-ի համար տղամարդը համապատասխան հավաստագրեր չի ունեցել, ինչն ուղղակիորեն օրենսդրության խախտում է:

Մասնավորապես՝ չի թույլատրվում ֆիտոսանիտարական բարձր ռիսկի արտադրանքի ներկրումն առանց կից հատուկ փաստաթղթերի, քանի որ ծաղիկները բույսերի կամ միջատների համար վտանգավոր հիվանդությունների պոտենցիալ աղբյուր են: Օրինակ՝ խոսքը կարող է վերաբերել ՌԴ տարածքում չգրանցված ծաղկային տրիպսին, դարչնա-մարմարագույն փայտոջիլներին և այլն:

Ապրանքի մի մասը, որի համար տերը հավաստագիր չի ունեցել, առգրավվել է: Միջազգային օդանավակայանի աշխատակիցներն այդ բույսերն այրել են: Կարանտինի ենթակա արտադրանքի ներկրման կարգի խախտման համար ուղեւորի անվամբ վարչական արձանագրություն է կազմվել ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 10.2 հոդվածով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: