25 զոհ, 454 միլիոն դոլարի վնաս. Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում հեղեղումներ են
դիտումներ: 533
Իրկուտսկի շրջանում, հեղեղումների զոհերի թիվը հասել է 25-ի, ևս 11 մարդ այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած:
ԱԻՆ-ի փոխանցմամբ, ավելի վաղ բուժօգնություն է ստացել 486 մարդ, այդ թվում 116 երեխա: Հեղեղումներից տուժել են 107 բնակավայրեր, տարհանվել է մոտ 33 հազար մարդ:
Իշխանությունները հաղորդում են, որ իրավիճակն աստիճանաբար կայունանում է, քանի որ ջուրը սկսել է նահանջել:
նախնական տվյալներով ավերիչ հեղեղումների հասցրած վնասը կազմում է 29 միլիարդ ռուբլի, ինչը հավասար է 454 միլիոն դոլարի: