Բժիշկները` շոկոլադի անվնաս չափաբաժնի մասին
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով հարցմանը մասնակցած մասնագետներին:
«Եթե առնվազն 50% կակաոյի պարունակությամբ մաքուր շոկոլադ վերցնենք, ապա յուրանքաչյուր մարդ օրական կարող է մոտ 50 գրամ սպառել», - հայտարարել է պրոֆեսոր Ալեքսեյ Բուևերովը:
Նա նշել է, որ ծանր ֆիզիկական աշխատանք կատարող կամ սպորտով զբաղվող մարդիկ կարող են ավելի շատ շոկոլադ ուտել: Մասնագետները հավելել են, որ ցանկալի է շոկոլադն օրվա առաջին կեսին ուտել, քանի որ այն պարունակում է ալկալոիդներ, որոնք վատթարացնում են քնելու գործընթացը:
Մասնագետների խոսքերով` մուգ շոկոլադն ավելի օգտակար է մարդու առողջության համար, քանի որ այն ավելի շատ կակաո է պարունակում: Շոկոլադ ուտելը հակացուցված է ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ ունեցող անձանց: