Մադուրոն հայտարարել է ընդդիմության հետ համաձայնության մասին
դիտումներ: 727
«Վենեսուելայի ընդդիմության հետ եռօրյա լարված երկխոսությունից հետո մենք պայմանավորվել ենք երկխոսության մշտական բյուրո ստեղծել», - գրել է Մադուրոն:
Մադուրոն նաև վստահություն է հայտնել, որ կողմերը շուտով կկարողանան հասնել խաղաղության և համերաշխության վերաբերյալ մեծ համաձայնության:
Ավելի վաղ Վենեսուելայի Միրանդա նահանգի նահանգապետ Հեկտոր Ռոդրիգեսը հայտնել էր, որ Բոլիվարյան Հանրապետության կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները պայմանավորվել են խաղաղ երկխոսությունը մշտական հիմքի վերածել:
Բանակցությունները հուլիսի 8-ին մեկնարկել էին Բարբադոսում: