Սուդանի ռազմական խորհուրդը հայտարարել է նոր հեղաշրջման փորձի կանխարգելման մասին
դիտումներ: 397
Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով պետական հեռուստատեսության եթերում իշխանությունների հայտարարությանը:
Ավելի վաղ միջնորդ Մոհամեդ Հասան Լաբբադը հայտարարել էր, որ Սուդանի անցումային ռազմական խորհուրդը և «Ազատության և փոփոխության» ընդդիմադիր ուժերի ամենամեծ ասոցիացիան համաձայնել են իշխանության համատեղ բարձրագույն մարմին ստեղծել:
Հունիսի 3-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում զինվորականները սկսել էին ցրել ընդդիմության վրանային ճամբարը:
Հետագայում երկրի առողջապահության նախարարությունից հայտնել էին, այդ գործողության հետևանքով յոթ մարդու մահվան և ավելի քան 180 վիրավոր ցուցարարների մասին: