Հայերեն   English   Русский  

Բժիշկներին հաջողվել է փրկել Ջիգարխանյանի կյանքը


  
դիտումներ: 1137

Ռուսաստանցի գործարար, Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Արմեն Բորիսովիչը երկու շաբաթ վերակենդանացման բաժանմունքում է անցկացրել: Երիկամի խնդիր կար: Բժիշկները վիրահատել են նրան: Բացի այդ, նա տարեց մարդ է և հնարավոր են բոլոր տեսակի հիվանդություններ` և սիրտը և թոքերը: Բժիշկները պայքարում էին նրա առողջության համար, ամեն ինչ շատ կրիտիկական էր, մենք մտահոգված էինք ... Բարեբախտաբար, ամեն ինչ ավարտվեց», - «Комсомольская правда» թերթը մեջբերում է Սողոմոնյանի խոսքերը:

Նրա խոսքերով` ներկայումս Արմեն Ջիգրախանյանը տանն է գտնվում և աստիճանաբար առողջանում է:

Նա նաև հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկատմամբ վերջերս «խարդախության» հոդվածով քրեական գործ է հարուցվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: