Հայերեն   English   Русский  

Սոմալիում հյուրանոցի վրա հարձակման հետևանքով 23 մարդ է զոհվել


  
դիտումներ: 578

Սոմալիի Կիսմայո քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել հյուրանոցի վրա: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը` հղում անելով տեղական ոստիկանությանը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվել է, որ զինված ահաբեկիչները հյուրանոց ներխուժել են այն բանից հետո, երբ շենքի մուտքի մոտ ավտոմեքենա են պայթեցրել:

Հարձակման հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, տասնյակ վիրավորներ կան:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայի կաթոլիկ տաճարներում և հինգ աստղանի հյուրանոցներում պայթյունների շարք իրականացվեց, որոնց հետևանքով 253 մարդ զոհվեց:

Միջադեպի պատասխանատվությունը հետագայում ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: