Զելենսկին մեկնաբանել է Պուտինի հետ հեռախոսազրույցը
Զելենսկու խոսքերով` նավաստիների ազատ արձակումը Պուտինի հետ զրույցի առանցքային թեման է եղել:
«Մենք այժմ այս հարցը մանրակրկիտ կերպով քննարկում ենք, որպեսզի ազատ արձակենք մեր տղաներին ... Իմ գլխից թագը չի ընկնի, քանի որ տղաների կյանքն ամենակարևորն է: Պուտինին ուղղված իմ հիմնական հարցն այն էր, թե արդյոք նա պատրաստ է նրանց վերադարձնել», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Զելենսկու հետ: Զրույցը տեղի էր ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես հստակեցրել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից, բանակցությունների ընթացքում առանցքային հարցը նավաստիների ազատ արձակումն է եղել:
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` երկու առաջնորդների խոսակցությունը «շատ պրագմատիկ բնույթ է» կրել և մոտ 20 րոպե տևել: