Հայերեն   English   Русский  

Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհին քարաթափման հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան տուժածներ


  
դիտումներ: 621

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացել,

որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես Անկախին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ կա զոհ:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: