Ուիմբլդոն 2019. Ջոկովիչը հաղթեց Ֆեդերերին
դիտումներ: 494
Եզրափակչում Ջոկովիչը մրցեց աշխարհի երրորդ ռակետ, Ուիմբլդոնի 8-ակի չեմպիոն, 37-ամյա Ռոջեր Ֆեդերերի հետ և առավելության հասավ 7։6 (7։5), 1։6, 7։6 (7։4), 4։6, 13։12 (7։3) հաշվով։
Ուիմբլդոնի պատմության մեջ առաջին անգամ վճռական սեթում անհրաժեշտ եղավ թայ-բրեյք։ Նոր կանոնը ուժի մեջ էր մտել այս տարի։
Պայքարը տևեց 4 ժամ 55 րոպե, ինչը տղամարդկանց մենախաղի եզրափակիչի տեւողության ռեկորդ է Ուիմբլդոնի պատմության մեջ։
Ջոկովիչը Ուիմբլդոնում հաղթել է 2011, 2014, 2015, 2018 թվականներին: