Պակիստանը ներել է Հնդկաստանին և բացել օդային տարածությունը
դիտումներ: 330
Ինչպես նշվել է, այժմ Պակիստանի երկինքը բաց է բոլոր չվերթների համար: Սակայն դրանք բոլորը, այնուամենայնիվ, պետք է համաձայնեցնել օդային տեղաշարժի ծառայության հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանն ու Հնդկաստանը Քաշմիրի շրջանում փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ:
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններում ճգնաժամը սրվեց փետրվարի 14-ից հետո: Այն ժամանակ մահապարտ ահաբեկիչը Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր նահանգում պայթեցրել էր իրեն զինվորականների հարևանությամբ: Ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով Հնդկաստանում 40 զինվորական էր զոհվել: