Ռուսաստանի հետ արդեն քննարկում ենք նրա հնարավոր մասնակցությունը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը. Ավինյան
«Մեր էներգետիկ համակարգը կառուցված է երեք հիմնասյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային էներգետիկա և հիդրոէներգետիկա։ Այս երեք աղբյուրներից էներգիայի ստացման բաժինները գրեթե հավասար են։ Ատոմային էներգետիկայից մենք չենք ցանկանում հրաժարվել»,- ասել է նա։
«Կշարունակենք և այժմ էլ դիտարկում ենք նոր ատոմային կայանի կառուցման հնարավորություններն այն բանից հետո, երբ Մեծամորի ԱԷԿ-ը փակվի»,- ասել է Ավինյանը և հավելել,-«Ռուսաստանցի գործընկերների հետ մենք պատրաստ ենք քննարկել և արդեն քննարկում ենք այս թեման (Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը)։ Արդեն նման բանակցություններ վարում ենք»։
Ավինյանն այժմ Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի միջոցառումներին։