Հայերեն   English   Русский  

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի


  
դիտումներ: 563

ՀԸՖ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի:

Հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Օլիմպավանում», որից հետո ընտրանու մի մասը կմեկնի Վարշավա, մյուսը՝ Թբիլիսի:
Օգոստոսի 2-4-ը Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ):
Նշենք՝ Մալխաս Ամոյանն իր նորամուտը կնշի մեծահասակների հավաքականում
Օգոստոսի 7-11-ը Թբիլիսիում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, հնարավոր է նաև Արմեն Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: