Հայերեն   English   Русский  

Աբսուրդ է, որ ոստիկանությունը քաղաքացիներին թույլ չի տալիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ ծաղիկ խոնարհել. Դանիելյան


  
դիտումներ: 462

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մենք հայտնվեցինք բեկված հայելիների իրականաությունում, որտեղ ահաբեկիչը հերոս է, իսկ իր պարտքը կատարելիս զոհված ոստիկանը՝ ոչ մի բան։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

«2018 թվականի մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում խորհրդաանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաներ էր անցկացնում։ Նա խոստացավ, որ ձևավորվելու է հանձնաժողով, որտեղ ներկայացված են լինելու իրավապաշտպաններ, ովքեր գնահատական են տալու՝ «Սասնա ծռերը» քաղբանտարկյալ են, թե՝ ոչ։ Սակայն այդպես էլ հանձնաժողով չկազմավորվեց, մարդասպանության համար քրեական հետապնդման մեջ գտնվող մարդկանց խափանման միջողցները փոխվել են։ Նրանք մեկ տաուց ավել է՝ ազատության մեջ են», - ասաց նա։


«Ադեկվատ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանն իր հերթին նկատեց, որ այսօր՝ ՊՊԾ գնդի գրավումից 3 տարի անց՝ բավական խորհրդանշական օր է։

«Դուք տեսնում եք, որ ոստիկանությունը որոշում է կայացրել քաղաքացիներին թույլ չտալ զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշատախտաի մոտ ծաղիկ խոնարհել։ Աբսդուրդային իրավիճակ է պետությունում։ Մեզ թույլ չեն տալիս մտնել ՊՊԾ գնդի տարածք, մենք փաստացի արձանագրում ենք, որ ոստիկանությունը թույլ չի տալիս իրենց գործընկների հուշատախտակի մոտ ծաղիկներ դնենք», - ասաց նա։

Երևանի նախկին փոխոստիկանապետ, ՎԵՏՕ խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանն իր հերթին նշեց, որ ամեն անգամ ՊՊԾ գնդի մերձակայքում հայտնվելիս ինքը զայրույթի զգացում է ունենում։

«Գլուխս եմ խոնարհում զոհված ոստիկանների հերոսության առաջ», - ասաց նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: