Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում Մոնակոյում չի եղել. գրասենյակը հերքում է
դիտումներ: 422
Բավարարելով նշված լրատվամիջոցի հետաքրքրասիրությունը ՀՀ նախկին վարչապետ և նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործունեության հանդեպ` հարկ ենք համարում տեղեկացնել, որ պարոն Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել լրատվամիոջոցի կողմից նշված վայր, առավել ևս ոչինչ տանուլ չի տվել և որևէ ակտիվ չի վաճառել:
«Ժամանակ» թեթի խմբագրությունից պահանջում ենք հերքել թերթի 2018 թվականի հուլիսի 18-ի համարում հրապարկված «Մեկնել է Մոնակո» նյութը:
ԶԼՄ-ներին կոչ ենք անում չտիրաժավորել զրպարտություն և սուտ պարունակող մանիպուլացիաները` մնալով մասնագիտական բարձրության վրա»: