Հայերեն   English   Русский  

Փարիզում թալանել են արքայազն Սավոյսկու բնակարանը


  
դիտումներ: 525

Փարիզում թալանել են իտալացի արքայազն Էմանուել Ֆիլիբերտ Սավոյսկու բնակարանը: Այդ մասին հայտնել է Parisien պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 19-ին: Կողոպտիչները հիմնականում ոսկերչական զարդեր են գողացել, որոնց արժեքը գնահատվում է 500 հազար եվրո: Կողոպուտի ժամանակ արքայազնը և նրա կինը՝ ֆրանսիացի դերասանուհի Քլոտիլդա Կուրոն տանը չեն եղել:

Հետաքննությանը ծանոթ աղբյուրի համաձայն՝ կարելի է ենթադրել, որ հանցագործները լավ տեղյակ են եղել ընտանիքի ոսկերչական զարդերի մասին, քանի որ նրանք ամենաարժեքավոր օրինակներն են գողացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի հյուրանոցներից մեկում թալանել են սաուդցի արքայադստերը: Արքայադստեր հյուրանոցային համարից 800 հազար եվրո արժողությամբ զարդեր էին հափշտակել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: