Ամերիկացի գեներալը հանդիպել է Սիրիայի քրդական ուժերի հետ
դիտումներ: 494
Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին, այդ թվում և «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG), համարում է ահաբեկչական կազմակերպություն։
ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Քեննեթ Մըքքենզին հանդիպել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) հրամանատարներից Սահին Ջիլոյի և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված կոալիացիայի ներկայացուցիչներից մեկի՝ Վիլյամ Ռեբաքի հետ։
Հատկանշական է, որ այդ հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիայում է գտնվում Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։