Հայերեն   English   Русский  

Թուրքիան կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանին ԼՂ հակամարտության հարցում. Չավուշօղլու


  
դիտումներ: 687

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում համատեղ մամուլի ասուլիս է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Չավուշօղլուն, խոսելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Չավուշօղլուն հերթական անգամ կրկնելով Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում նշել է. «Ցավոք, Հարավային Կովկասում գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը հանդիսանում է անորոշության աղբյուր: Հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը պետք է ուղեկցվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ, ինչը բխում է թե տարածաշրջանում ապրող ժողովուրդների, թե միջազգային հանրության շահերից: ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն կոչ եմ անում էլ ավելի մեծ ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Թուրքիան մեծ ուշադրությամբ է հետևում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Հատուկ ցանկանում եմ ընգծել, որ Ադրբեջանը Թուրքիայի համար հանդիսանում է արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը»:

Նշենք նաև, որ Չավուշօղլուն Ադրբեջան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: