Հայերեն   English   Русский  

108-ամյա կնոջ երկարակեցության գաղտնիքը բացահայտված է


  
դիտումներ: 1233

108-ամյա բրիտանուհի Ադա Հելուորթի երեխաներն ու թոռները բացահայտել են նրա երկարակեցության գաղտնիքը: Այդ մասին հայտնել է North Wales Live հեռուստաալիքը:

Ինչպես նշվել է, դա տեղի է ունեցել բրիտանուհու ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված հավաքույթի ընթացքում, որի շրջանակներում Ադան շնորհավորական բացիկ է ստացել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ից: Գրում է Gazeta.Ru-ն:

Դստեր խոսքերով՝ մայրը կարողացել է այդքան երկար տարիներ ապրել առողջ ապրելակերպի, ինչպես նաև վատ սովորությունների բացակայության շնորհիվ, քանի որ երբեք չի ծխել կամ ալկոհոլ օգտագործել:

Բացի այդ, ինչպես հստակեցրել է Հելուորթի դուստրը, նա միշտ փորձել է օգնել այլ մարդկանց և աշխատել բարեգործական խանութներում:

Ադայի ավագ թոռը կարծում է, որ հենց դրական է աշխարհայացքն ու լավատեսությունն են թույլ տվել նրան այդքան երկար ապրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոլորակի ամենատարեց բնակչուհին Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: