Գիտնականները պարզել են, որ մարդկանց մեծ մասը խնձոր ճիշտ չի ուտում
դիտումներ: 4806
Խնձորի մեջ հայտնաբերվել են մեծ քանակությամբ օգտակար մանրէներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա, մասնավորապես, ստամոքս-աղիքային համակարգի վրա:
Ընդ որում՝ խանութից գնած և սեփական այգու խնձորի յուրաքանչյուր գրամում շուրջ 500 հազար տարբեր մանրէներ են պարունակվել:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները եզրակացրել են, որ ամենից օգտակար պրոբիոտիկ միկրոօրգանիզմների 90% -ը խնձորի միջուկի մեջ է գտնվում:
Այսպիսով, պտղից օգուտ ստանալու համար պետք է կրծոնքով ուտել: