Կրասնոյարսկի երկրամասում 1 միլիոն հա անտառ է այրվում
դիտումներ: 626
Ըստ վերջին տվյալների, հրդեհը տարածվել է 994 963 հեկտար անտառի մակերեսով:
Ընդ որոմ՝ 980 հազար հա վերահսկվող գոտում է գտնվում: Տարածաշրջանի դժվար հասանելի վայրերում հրդեհի մարում չի իրականացվում, քանի որ այնտեղ բնակավայրեր և ձեռնարկություններ չկան, իսկ աճող ծառերը ոչ ապրանքային են: Բացի այդ, այդ վայրեր հասնելը դժվար է, իսկ անտառային հրդեհների մարումով զբաղվող մարտական ջոկատի տեղափոխումն օդով թանկ արժի:
Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել էր, որ Մոսկվայի արեւմուտքում անտառ է այրվում: