Վինսթոն Չերչիլի արյունը աճուրդի կհանվի
դիտումներ: 800
Չերչիլը վայր էր ընկել անկողնուց և վնասել գոտկատեղը, որից հետո մի քանի շաբաթ անց էր կացրել հիվանդանոցում:
Արյունը վերցրել էր բուժքույրականի ուսանող Պատրիսիա Ֆիցգիբոնը: Արյան նմուշը չէր օգտագործվել և հիվանդանոցը այն տվել էր Ֆիցգիբոնին, երբ նա ցանկացել էր վերցնել այն:
Ֆիցգիբոնը իր մահից առաջ արյան նմուշը տվել էր իր ընկերներից մեկին, որը որոշել է այն վաճառել:
Չերչիլը մահացել է 1965թ-ին 90 տարեկան հասակում: Խորհրդանշական բրիտանական վարչապետը հատկապես հայտնի է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր ղեկավարությամբ:
Արյունը՝ իր ծագման վերաբերյալ Ֆիցգիբոնի թեսթի արդյունքի հետ, վաճառքի կհանվի մարտի 12-ին Անգլիայում: