Հայերեն   English   Русский  

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում 5 եւ 7 տարեկան երեխաներ են խեղդվել


  
դիտումներ: 1724

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում այսօր` հուլիսի 29-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գյուղի «Մենուա» հանգստյան գոտու լողավազանում 5 եւ 7 տարեկան տղա երեխաներ են խեղդվել:

NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գանձաքարի համայնքապետ Վարդգես Դովլաթբեկյանը:

«Երեխաները Երեւանի բնակիչներ են եղել, եկել էին հանգստանալու, երեւի ծնողներն անուշադիր են եղել, որ դեպքը տեղի է ունեցել»,- ասաց համայնքապետը` նշելով, որ դեպքը մի քանի ժամ առաջ է տեղի ունեցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: