Ավակովը Պորոշենկոյին ստի մեջ է մեղադրել
Դրանից առաջ Պորոշենկոն Գերագույն ռադայի ընտրություններում իր կուսակցության ձախողումը բացատրել էր նրանով, որ իրեն ոստիկանությունն ու «երկրի ներսում կազմակերպված խմբավորումներն» են խանգարել:
Ավակովի խոսքերով՝ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ ՆԳՆ-ն, ընդհանուր առմամբ չեն աշխատել Պորոշենկոյի դեմ:
Նա ընդգծել է, որ նախկին նախագահը նման կերպ արդարացնում է իր պարտությունը, իսկ ոստիկանները աշխատել են արդար ընտրություններ ապահովել:
«Ավաղ, Պորոշենկոյի համար ստելը շնչելու նման է և, հետևաբար, նա պարտվում է», - ասել է Ավակովը:
Բացի այդ, նրա կարծիքով, եթե Պորոշենկոն այդքան կենտրոնացած չլիներ ուժի և փողի համար պայքարի վրա, ապա երկրում շատ բաների հնարավոր կլիներ հասնել:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ չի թաքցնի և նման գործողություններով չի գոհացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: