Պատերազմների պատճառով մանկական մահացության ցուցանիշը պատմական ռեկորդ է սահմանել
Հայտարարության մեջ նշվել է, որ մանկական մահացության և հոսպիտալացման մակարդակը առաջին անգամ մոնիտորինգի մեխանիզմի ստեղծմումից հետո ամենաբարձր ցուցանիշն է գրանցել:
Պարզվել է, որ միայն Աֆղանստանում սպանվել և վիրավորվել է ավելի քան երեք հազար անչափահաս երեխա: Սիրիայում վիրավորվել կամ մահացել է գրեթե 1.9 հազար երեխա, Եմենում ՝ 1689-ը:
Զեկույցում նշվել է նաև, որ ամենամեծ թվով երեխաներ 2018թ. մահացել են Սոմալիում և Նիգերիայում: Հատկանշական է, որ ևս 2,5 հազար երեխա զինված ընդհարումների պատճառով անհայտ կորել է աշխարհի տարբեր մասերում:
Բացի այդ, արձանագրվել է նաև երեխաների նկատմամբ սեռական բռնության 933 դեպք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում ականի պայթյունից 7 երեխա է զոհվել: