Հայերեն   English   Русский  

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը


  
դիտումներ: 972

Կյանքի 82–րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը:

Ֆեյսբուքի իր էջում այդ մասին գրել է նրա որդին` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը:

Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937թ.–ի հունիսի 2–ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի կուրսը։ Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի ազգային ակադեմիական, Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նա հայտնի դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր։

Երվանդ Ղազանչյանը ղեկավարում էր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: