Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
դիտումներ: 774
«Տեղական ժամանակով չորեքշաբթի կեսօրին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ուստ-Կամչատսկ շրջկենտրոնից 80 կմ դեպի արևելք: Օջախի խորությունը գտնվել է ծովի հատակին և 54 կմ է կազմել: Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը 4,9 մագնիտուտ է կազմել», - հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Կամչատկայի երկրամասի բնակավայրերի բնակիչները ստորգետնյա ցնցումները չեն զգացել: Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հայտարարվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի ափերի մոտ, 5,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: