Victoria's Secret- ի ամենամյա շոուն չեղարկվել է
«Դժբախտաբար, այս տարի Victoria's Secret ապրանքանիշի ցուցադրություն չի կայանա: Դա շատ անսովոր է, քանի որ սովորաբար այս ժամանակ արդեն ցուցադրության նախապատրաստական աշխատանքները մեկնարկում էին: Սակայն ես համոզված եմ, որ հետագայում ամեն ինչ կփոխվի», - հայտարարել է ավստրալացի մոդելը, որը հասցրել է հինգ անգամ մասնակցել ապրանքանիշի շքեղ ցուցադրությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ այս տարի ցուցադրությունը չի հեռարձակվելու հեռուստատեսությամբ, ինչպես նախկինում, սակայն այն ժամանակ շոուն դեռևս ամբողջությամբ չեղյալ հայտարարված չէր: Ցուցադրության շուրջ իրավիճակը սկսեց լարվել նախորդ տարի, երբ մարկետինգի գծով տնօրեն Էդ Ռազեկը հայտարարեց, որ անհրաժեշտ չի համարում ցուցադրությանը մասնակցության համար հրավիրել տրանսգենդեր կամ պլյուս չափսի մոդելների: Այդ ժամանակ պահպանողականության և խտրականության համար ապրանքանիշը շատերի քննադատությանն արժանացավ: