Պուտինը և Թրամփը հեռախոսազրուց են ունեցել
Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ նախագահն առաջարկել է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին Սիբիրում անտառային հրդեհների դեմ պայքարում: Ռուսաստանի նախագահը անկեղծ երախտագիտություն է հայտնել նման ուշադիր վերաբերմունքի, օգնության և աջակցության առաջարկի համար», - նշվել է տարածված հայտարարության մեջ:
Պուտինը Թրամփին հայտնել է, որ տարածաշրջանում հատուկ ավիացիոն խումբ է ստեղծվել՝ հրդեհները մարելու համար, ինչպես նաև ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում կընդունի ամերիկյան կողմի օգնությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն հրահանգել էր օպերատիվ շտաբ ստեղծել, որը կհամակարգի Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհները մարելու գործողությունները:
Բացի այդ, հաղորդվել է, որ տարածաշրջան կուղարկվեն տաս «Իլ -76» ինքնաթիռ և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի տաս ուղղաթիռներ, որոնք հագեցված են հատուկ հեղեղատար սարքերով: