Հայերեն   English   Русский  

Ստավրոպոլի երկրամասում խոշոր վթարի հետեւանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ. ՀՀ դեսպանություն


ՌԴ-ում ՀՀ դեսպանություն,ֆբ գրառում


  
դիտումներ: 724

Ըստ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։

Հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Համաձայն ստացված տեղեկատվության, տուժել է 1980թ․-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) եւ իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին եւ 2015թ․-ին):

Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։

Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ՝ տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար»,–նշված է գրառման մեջ։

Օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի: Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա.Պ.-ն (ծնված 2015 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 2010 թ.):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: