Հայերեն   English   Русский  

Ջոլիի և Փիթի դուստրն այլևս չի ցանկանում մոր հետ ապրել


  
դիտումներ: 1082

Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 44-ամյա Անջելինա Ջոլիի և 55-ամյա Բրեդ Փիթ կենսաբանական դուստրը՝ 13-ամյա Շայլոն այլևս չի ցանկանում ապրել մոր հետ: Շայլոն նախընտրել է հորը, որի մոտ տեղափոխվելու է մոտ ապագայում: Տարածված տեղեկությունների համաձայն՝ աղջիկը դժգոհ է, թե ինչպես է վարվել մայրը ամուսնալուծության գործընթացում և երեխաների խնամակալությանը վերաբերող հարցերում: Գրում է Spletnik.ru-ն:

Արդյունքում Շայլոն որոշել է լքել մոր տունը, որը «աղետի գոտի» է անվանում և տեղափոխվել հոր մոտ: Աղջիկը Ջոլիից նույնիսկ թույլտվություն չի հարցրել:

Աղբյուրների փոխանցմամբ՝ նա պարզապես մորը փաստի առաջ է կանգնեցրել, որ տեղափոխվելու է Բրեդի մոտ:

Ջոլիին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ նա կկործանվի, երբ գիտակցի, որ Շայլոն իսկապես լքել է իրեն:

Իսկ Փիթն իր հերթին երջանկացել է՝ տեղեկանալով, որ դուստրն այժմ իր հետ կապրի: Ըստ նույն աղբյուրի այժմ Շայլոյի եղբայրներն ու քույրերը ևս կարող են հետևել նրա օրինակին, քանի որ տանը տիրող մթնոլորտը նրանց ևս դուր չի գալիս:

Սակայն այդ տեղեկության պաշտոնական կամ հերքում դեռևս չի հնչել:

Ջոլիի  դուստր

Ջոլիի  դուստր

Ջոլիի  դուստր

Ջոլիի  դուստր

Ջոլիի  դուստր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: