Հայերեն   English   Русский  

Ամերիկայի հայկական համագումարը ընտրել է նոր նախագահ


  
դիտումներ: 857

Կյանքի ամբողջ ընթացքում ծառայելով Հայաստանին և ամերիկահայ համայնքին` Կյանքի ամբողջ ընթացքում ծառայելով Հայաստանին և ամերիկահայ համայնքին` Հրայր Հովնանյանը հեռանում է Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) նախագահի պաշտոնից: Անցած շաբաթ, Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում ընդգրկված են Համագումարի 4 նախկին կամավորներ, ընտրեց նոր ղեկավարություն:

Որպես Համագումարի համանախագահներ ընտրվել են Մասաչուսեթսի Խորհրդի անդամ Անտոնի Բարսամյանը և Նյու Յորքի Խորհրդի անդամ Վան Կրիկորյանը: Միասին նրանք պետք է վերահսկեն կազմակերպության ամենօրյա գործունեությունները:ը հեռանում է Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) նախագահի պաշտոնից: Անցած շաբաթ, Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում ընդգրկված են Համագումարի 4 նախկին կամավորներ, ընտրեց նոր ղեկավարություն:

Որպես Համագումարի համանախագահներ ընտրվել են Մասաչուսեթսի Խորհրդի անդամ Անտոնի Բարսամյանը և Նյու Յորքի Խորհրդի անդամ Վան Կրիկորյանը: Միասին նրանք պետք է վերահսկեն կազմակերպության ամենօրյա գործունեությունները:

Արդեն նախկին նախագահ Հրայր Հովնանյանը, ով ավելի քան 30 տարի որպես Համագումարի նախագահ ծառայել է վերջինիս գործարկումից ի վեր և իր սիրտն ու հոգին նվիրել է Համագումարին, հայտարարեց. «Մեծ պատիվ էր ղեկավարել Համագումարը: Ես գնահատում եմ Խորհրդի յուրաքանչյուր անդամի իրենց նվիրվածության և հանձնառության համար, և հաջողություն մաղթում Վանին ու Անտոնիին»: Մայիսի 1-ից Հովնանյանը կմնա Համագումորում որպես պատվավոր նախագահ:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին` Կրիկորյան ու Բարսամյանը հայտարարեցին. «Որպես մեր առաջնային պարտականություն, մենք պետք է վստահ լինենք, որ Կոնգրեսի մեծամասնությունը կոչ կանի Նախագահ Օբամային միանշանակորեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը սույն ապրիլի 24-ին և, որ այլ ականավոր պետական պաշտոնյաներն ու հաստատությունները նույն կոչով հանդերձ կգան»:

Շարունակելով իրենց խոսքը` Բարսամյանն ու Կրիկորյանն ասացին. «Որպես Ամերիկայի քաղաքացիներ, ովքեր գործում են հանուն ցեղասպանությունների կանխարգելման, մենք խիստ հետաքրքված ենք, որ Միացյալ Նահանգները վերահաստատի առաջատարի իր դերնայս խնդրի շուրջ: Սա համահունչ է ավելի քան 40 ԱՄՆ նահանգների հետ համապատասխան բանաձևերի, ինչպես նաև նախկին Նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981թ.-ի գործադիր հրամանի հետ: Ի հավելումն, ավելի քան 20 երկիր՝ ներառյալ Վատիկանը, Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան, Ռուսաստանը և Կանադան, նույնպես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Այս հույժ կարևոր տարվա ընթացքում, ամբողջ երկրի մեր անդամները և ակտիվիստները առանցքային դեր կխաղան ի նպաստ մեր հաջողության»:

Սույն թվականի մարտի 13-14-ը Համագումարը կանցկացնի իր ամենամյա հոգաբարձուների հանդիպումը Բոկա Ռեյթոնում (Ֆլորիդա)` զեկույց ներկայացնելու իր անդամներին ևքննարկելու 100-րդ տարելիցի գալիք միջոցառումները: Այդ օրերին տեղի կունենա նաև Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գիտաժողով, ինչպես նաև Իրեն Ոսբիկյանի «Պետրոս» գրքի շնորհանդեսը:

ԱÙ»ñÇϳÛÇ Ñ³ÛÏ³Ï³Ý Ñ³Ù³áõÙ³ñÁ 1972թվականինì³ßÇÝïáÝáõÙհիմնված ևï»Õ³Ï³Ûí³Í Ëáßáñ³áõÛÝ Ñ³Ù³½³ÛÇÝ Ñ³ë³ñ³Ï³Ï³Ý ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝ ¿, áñÝ ûųݹ³ÏáõÙ ¿ ѳÛÏ³Ï³Ý Ñ³ñó»ñÇ ×Çßï ÁÙµéÝÙ³ÝÝ áõ Éáõë³µ³ÝÙ³ÝÁ: гٳáõÙ³ñÁ 501(c) (3) ϳñ³íÇ׳Ïáí ѳñÏ»ñÇó ³½³ïí³Í ³Ý¹³Ù³Ïó³Ï³Ý ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝ ¿:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: