Ստոլտենբերգը հայտարարությամբ է հանդես եկել
«Ենթադրում եմ, որ դեռևս հնարավոր է համաձայնության գալ զենքի վերահսկման ոլորտում, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա ավելի անվտանգ կլինի բոլորիս համար», - հայտարարել է Ստոլտենբերգը:
Ընդ որում՝ նա նշել է, որ մոտ ապագայում նման համաձայնագրերի ձեռքբերումը քիչ հավանական է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ զինամթերքի վերահսկման շուրջ համաձայնագրերը կարևորագույն նշանակություն ունեն բոլոր կողմերի համար:
«Զենքի վերահսկման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը բոլորիս շահերից է բխում, եթե դրանցում հավասարակշռությունը պահպանված է, և դրանց համապատասխանությունը կարելի է ստուգել», - ասել է նա:
Ստոլտենբերգը հիշեցրել է, որ «սպառազինությունների մրցավազքը ոչ միայն վտանգավոր է, այլև չափազանց թանկ է», ինչի մասին նրա խոսքերով՝ վկայում են Սառը պատերազմի դասերը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի փլուզումից հետո Եվրոպայում նոր միջուկային հրթիռներ տեղակայել: