Հայերեն   English   Русский  

Մեթյու Փերին ռեկորդային գնով պենտհաուս է վաճառում


  
դիտումներ: 832

Mansion Global պարբերականի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան Մեթյու Փերին Լոս Անջելեսում գտնվող իր պենտհաուսը վաճառում է ռեկորդային 35 միլիոն դոլարով: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Փերիի 800 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը տեղակայված է քաղաքի կենտրոնում գտնվող երկնաքերներից մեկում: Նշվում է, որ տեղական բնակարանների շուկայում սա ամենաթանկ առաջարկն է:

Պարբերականի տվյալներով՝ դերասանի պենտհաուսն ունի չորս ննջասենյակ, տնային կինոթատրոն և չորս ընդարձակ պատշգամբ:

Նշվել է, որ «Ընկերներ» սերիալի աստղը որոշել է վաճառել Լոս Անջելեսում գտնվող անշարժ գույքը, քանի որ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Նյու Յորքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ընկերներ» հեռուստասերիալի աստղին անօթևանի հետ են շփոթել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: