Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացատրել է Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկվելը


  
դիտումներ: 628

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանին Ղրիմի թերակղզու միանալը մեծ տերությունների միջև աճող մրցակցության հետևանք դարձավ: Ստոլտենբերգի ելույթի տեքստը հրապարակված է դաշինքի կայքում: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ գլխավոր ժամանակակից մարտահրավերներից մեկը երկրների միջև մրցակցությունն է:

«Եվ մենք դրա հետևանքները տեսնում ենք Ղրիմից ... մինչև Հյուսիսային Կորեա, Սիրիայից մինչև Հարավ-չինական ծով», - ասել է Ստոլտենբերգը:

Նա հավելել է, որ ռուսական կողմը մեծացնում է իր ներկայությունը Սիրիայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև փորձում է միջամտել դաշինքի որոշ անդամ երկրների ներքին գործերին և խաթարել դրանցում ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությանը: Գլխավոր քարտուղարը ահաբեկչությունն ու կիբերանվտանգությունը համարում է ևս մեկ գլոբալ խնդիր:

Ավելի վաղ Ստոլտենբերգը խոսել էր Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառների մասին:

2014-ի մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: