Հայերեն   English   Русский  

Աշխարհն ավելի շատ չար կանանց կարիք ունի. Ջոլի


  
դիտումներ: 949

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին արտահայտվել է հասարակության մեջ ժամանակակից կանանց դերի մասին: Նա այդ մասին պատմել է Elle ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:

Դերասանուհին հիշել է Սալեմի կախարդներին և հայտարարել, որ եթե անցյալում ապրեր, ապա իրեն կայրեին ինքնուրույն լինելու համար:

Ջոլին զարմացել է, թե որքան հաճախ կանանց, որոնք ձգտում են քաղաքական պաշտոններ զբաղեցնել ժողովրդավարական երկրներում, կախարդներ են կոչում: Նա նաև հետաքրքրվել է, թե ինչու են այդքան ջանքեր գործադրվում կանանց երկրորդ պլանում պահելու համար:

Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ «չարանում են այն կանայք», որոնք հոգնել են անարդարությունից և բռնությունից և հրաժարվում են հետևել նորմերին և կանոններին:

«Եթե դա չարիքն է, ապա աշխարհին պետք են ավելի շատ չար կանայք», - անկեղծացել է Ջոլին:

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ջոլիի կենսաբանական դուստրը՝ Շայլոն հոգնել է տանը տիրող մթնոլորտից և ցանկություն հայտնել մոր փոխարեն հոր՝ Բրեդ Փիթի հետ ապրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: