Բրիտանացի շինարարին Բրեդ Փիթի նմանակ են համարում. Լուսանկար
դիտումներ: 1129
Միդսի խոսքերով՝ իրեն անընդհատ շփոթում են հոլիվուդյան դերասանի հետ: Նրան հաճախ են խնդրում ինքնագիր տալ կամ լուսանկարվել:
«Ես չեմ կարողանում որևէ տեղ գնալ: Ես չեմ կարող խանութներ գնալ, քանի որ վաճառողները սկսում միմյանց հրել՝ կարծելով, որ ես Բրեդ Փիթն եմ», - նշել է շինարարը:
Սակայն դերասանի նմանակի խոսքերով՝ ինքն անձամբ չի կարող տեսնել իրենց նմանությունը, չնայած նրան, որ հազարավոր մարդիկ իրեն համեմատում և նմանեցնում են Փիթին:
Բրիտանացին ամեն օր տասնյակ հաղորդագրություններ է ստանում սոցիալական ցանցերում և փորձում է պատասխանել բոլոր երկրպագուներին: Հենց այդ կերպ էլ նա ծանոթացել է նաև իր ընկերուհու հետ: