Հայերեն   English   Русский  

Գուայդոն հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 636

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստվում է լուծարել Ազգային ժողովը և հայտարարել խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման մասին: Գրում է Gazeta.ru-ն:

«Վաղը նրանք (Վենեսուելայի իշխանությունները) նախատեսում են հայտարարել խորհրդարանի լուծարման մասին, ապօրինաբար հայտարարել ընտրությունների անցկացման մասին (խորհրդարանական) և կսկսեն պատգամավորների զանգվածային հետապնդումներ», - հայտարարել է նա թվիթերում հրապարակված իր տեսաուղերձում:

Ավելի վաղ Վենեսուելայի կառավարությունը հրաժարվել էր մասնակցել ընդդիմության հետ բանակցություններին, որոնք պետք է անցկացվեին օգոստոսի 8-9-ը՝ Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցների սահմանումից հետո:

Օգոստոսի 6-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով արգելափակում էր Վենեսուելայի իշխանությունների սեփականության իրավասությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: